ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի փորձագետները կկարողանան ներկա լինել Ռամիլ Սաֆարովի փորձաքննությանը միայն հունգարացի բժիշկների մասնակցությամբ, սակայն նրանց համար բացառվում է որեւէ եզրակացություն անելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է փաստաբան Նազելի Վարդանյանը, մեկնաբանելով Սաֆարովի փաստաբան Ադիլ Իսմայլովի («Էխո» թերթ) հայտարարությունը հաջորդ շաբաթ նշանակված իր պաշտպանյալի դատաբժշկական փորձաքննության մասին, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: «Հաջորդ շաբաթ ակնկալվում է Ռամիլ Սաֆարովի երկրորդ դատաբժշկական փորձագիտության անցկացումը: Ամենայն հավանականությամբ ադրբեջանցի հոգեբույժները կմեկնեն Բուդապեշտ դրան մասնակցելու համար»,- հայտարարել է փաստաբանը: «Էխո» թերթի տված իր մեկնաբանություններում փաստաբան Իսմայլովը հաղորդել է, որ բժշկական փորձաքննությունը անհրաժեշտ է անցկացնել ադրբեջանցի մասնագետների մասնակցությամբ: «Քանի որ ադրբեջանցի մասնագենտները կմասնակցենք տեստավորմանը որպես դիտորդներ, ապա Իսմայլովը չի բացառել, որ վերջնական որոշումը մասնագետների մասնակցության վերաբերյալ կկայացվի հենց տեստավորման ընթացքում»,-նշել է Իսմայլովը: Իր հերթին, փաստաբան Նազելի Վարդանյանը հիշեցրել է, որ հունգարական դատարանը մերժել է ադրբեջանական կողմի միջնորդությունը փորձագիտությանը ադրբեջանցի մասնագետների մասնակցության վերաբերյալ: Այդպիսով, ադրբեջանցի փորձագետների ներկայությունը իրենց ոչինչ չի տա փորձագիտության արդյունքնեորւմ համոզվելուց բացի: Հիշեցնենք, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարվը 2004 թվականի փետրվարի 19-ին կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Ներկայումս Հունգարիայի մայրաքաղաքում ընթանում է դատավարությունը: Մարգարյանների ընտանիքի եւ մյուս հայ սպա Հայկ Մակուչյանի շահերը ներկայացնում է փաստաբան Նազելի Վարդանյանը: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 166 հոդվածի 2 մասով, որով սահմանած պատիժը հասնում է մինչեւ ցմահ բանտարկություն: Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 10-ին: Փորձաքննության արդյունքները կհրապարակվեն դատարանում: Նշենք, որ հաջորդ դատական նիստին ներկա կլինի նաեւ Հունգարիայի օմբուդսմենի ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---