Սամբոյի պատանիների և երիտասարդների ԱԱ հայ մարզիկները նվաճել են 3 արծաթե և 2 բրոնզե մեդալներ

Սամբոյի պատանիների  և երիտասարդների ԱԱ հայ մարզիկները նվաճել են 3 արծաթե և  2 բրոնզե մեդալներ

PanARMENIAN.Net - Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 7 հայ մարզիկներ, որոնցից 5 դարձել են մեդալակիր: Բրոնզե մեդալներ են նվաճել 75 կգ քաշային Մինաս Մադոյանն ու 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը, իսկ Ռոզա Խաչատրյանը (52 կգ), Ջիվան Ղազարյանը (48կգ) և Հովհաննես Ալեքսանյանը (60կգ) պարտվել են միայն եզրափակչում` դառնալով արծաթե մեդալակիրներ:

Հոկտեմբերի 13-ի հանդես կգան ևս յոթ հայ սամբիստներ: Աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 14-ին, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---