ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱԿԱՀԻՏԼԵՐՅԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 60-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդել են PanARMENIAN.NET-ին ՀՀ Ազգային Ժողովի մամլո ծառայությունում, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 25-րդ լիագումար նիստին եւ երկրորդ համաշխարհային պատերազմում հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի 60-ամյակին նվիրված միջազգային խորհրդարանական գիտաժողովին: Միջոցառումները տեղի կունենա ապրիլի 13-15 Սանքտ Պետերբուրգում: Այցի շրջանակներում նախատեսված են Արթուր Բաղդասարյանի հանդիպումները այլ երկրների խորհրդարանների նախագահների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Մասնավորապես, նա կհանդիպի ԵԽԽՎ նախագահ Ռենե Վան դեր Լինդենի, Արեւմտաեվրոպական միության վեհաժողովի նախագահ Ատեֆ Գորիսի, Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի եւ այլ բարձրաստաիճան անձանց հետ:




 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---