Սահակաշվիլին պարծեցել է, որ միլիարդներ է բերել պետբյուջե

Սահակաշվիլին պարծեցել է, որ միլիարդներ է բերել պետբյուջե

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամների հետ հանդիպմանը հայտնել է, որ նոր կառավարությունը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ կարող է հանգիստ լծվել աշխատանքի, քանի որ բյուջեում բավարար միջոցներ կան: «Վրաստանի բյուջեում դեռ երբեք այսքան միլիարդներ չի եղել, որքան հիմա»,-ասել է նա: Ըստ նրա, բյուջեն լի է, քանի որ գործող կառավարությունը «ոչինչ տուն չի տարել»:

Սահակաշվիլին նաև հայտարարել է, որ գործող կառավարությունը, որի լիազորությունները սպառվում են հոկտեմբերի 20-ին, թողնում է նոր կառավարությանը «լավ գործող ենթակառուցվածքներ և նրանք պետք է օգտագործեն դա վրաց ժողովրդին տված խոստումները կատարելու համար»,-հայտնում է ՌԲԿ-ն:

Նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան մեկ տարի անց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---