Խորեն Գևորը նոյեմբերի 5-ին կմենամարտի Մաքսիմ Վլասովի հետ

Խորեն Գևորը նոյեմբերի 5-ին կմենամարտի Մաքսիմ Վլասովի հետ

PanARMENIAN.Net - Երկրորդ միջին քաշային կարգում WBC Baltic տիտղոսակիր ռուս Մաքսիմ Վլասովը իր հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 5-ին` Գերմանիայում միջին և երկրորդ միջին քաշային կարգերում հանդես եկող աշխարհի չեմպիոնի տիտղոսի կոչման քառակի հավակնորդ Խորեն Գևորիդեմ:

Վլասովը միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դմիտրիր Պիրոգի մշտական սպարինգ-զուգընկերն է: Խորեն Գևորն ավելի փորձառու բռնցքամարտիկ է, քան ռուսաստանցին: Նրա հակառակորդների ցանկում այնպիսի անուններ են, ինչպիսիք են Արթուր Աբրահամը, Ֆելիքս Շտրումը և Ռոբերտ Շտիգլիցը, հաղորդում է allboxing.ru-ն:

Նախորդ տարվա գարնանը` վերջինիս հետ մենամարտից հետո, Գևորը 6 ամսով զրկվեց մենամարտելու իրավունքից` մրցավարի վրա հարձակվելու համար, երբ վերջինս որակազրկել էր Գևորին` հակառակորդին չթույլատրված հարվածներ հասցնելու համար: Վլասով-Գևոր մենամարտը պետք է կայանար սեպտեմբերի 8-ին Մոսկվայում` Կլիչկո-Չարր շոուի շրջանակներում, սակայն Վլասովի համափրոմոութերի բողոքների պատճառով, մենամարտը ստիպված եղան չեղյալ համարել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---