ԱՄՆ-ն ցանկանում է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացն իր հունի մեջ մտնի

ԱՄՆ-ն ցանկանում է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացն իր հունի մեջ մտնի

PanARMENIAN.Net - ԱՄՆ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում այն է, որ Ամերիկան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին և ցանկանում է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը իր հունի մեջ մտնի: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը տնտեսական հարցերի հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի ավարտին: «Այժմ ինչպես երբեք կարևոր է, որ կողմերը շարունակեն բանակցությունները և պատրաստակամ լինեն շարունակելու կարգավորման գործընթացը»,-ասել է Ռուբինը:

Դիվանագետը հավելել է, որ հենց դրան ուշադրություն կդարձվի առաջիկա հանդիպումներում, որպեսզի «մենք նման զարգացումների ականատեսը դառնան»:

Տնտեսական հարցերի հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին Երևանում: ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը, որի կազմում են ատոմային էներգետիկայի կարգավորման, առևտրի գրասենյակի ու Զարգացման միջազգային գործակալության ներկայացուցիչներ, գլխավորում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը և ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը:

Այս տարի նշվում է նաև հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---