Խուան Մարտին Դել Պոտրոն կարող է բաց թողնել Դևիսի գավաթի Գերմանիայի հետ խաղը

Խուան Մարտին Դել Պոտրոն կարող է բաց թողնել Դևիսի գավաթի Գերմանիայի հետ խաղը

PanARMENIAN.Net - Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոն կարող է բաց թողնել Դևիսի գավաթի Գերմանիայի հետ խաղը, որը տեղի կունենա 2013թ. փետրվարի 1-3-ը:

Արգենտինայի թենիսի ֆեդերացիայի ղեկավարությունն ու հավաքականի ավագ Մարտին Հայտեն դեռ չեն հերքում այս հարցի շուրջ թենիսիստի հետ զրույցի փաստը:

Դել Պոտրոյի համար Գերմանիայի հետ խաղին մասնակցելուց հրաժարվելու համար կարող է հիմք ծառայել այն, որ հանդիպումն անցնելու է գրունտային կորտերում, իսկ մարզիկն այդ ժամանակահատվածում մտադիր է կենտրոնանալ գարնանային հարդային մրցաշարերին նախապատրաստվելու վրա, հայտնում է gotennis.ru-ն:

Նշենք, որ վնասվածքի պատճառով ավելի քան երկու ամիս է մրցումների չի մասնակցում Դավիթ Նալբանդյանը: Դեռ հայտնի չէ, կկարողանա արդյոք Դավիթ Նալբանդյանն օգնել հավաքականին Գերմանիայի հետ խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---