WADA-ն դժգոհ է NBA-ի ղեկավարության հետ համագործակցությունից արգելված նյութերի կիրառման դեմ պայքարում

WADA-ն դժգոհ է NBA-ի ղեկավարության հետ համագործակցությունից արգելված նյութերի կիրառման դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գլխավոր տնօրեն Դևիդ Հոումենը դժգոհություն է հայտնել NBA ղեկավարության հետ համագործակցությունից արգելված միջոցների կիրառման դեմ պայքարում:

«NBA-ի արգելված միջոցների կիրառման դեմ պայքարում զգալի խնդիրներ կան: Մենք այս հարցի շուրջ հանդես ենք եկել մի շարք առաջարկներով: Հուսով եմ, որ լիգայի ղեկավարությունն ուշադիր կդիտարկի և կքննարկի դրանք WADA-ի ներկայացուցիչների հետ ուղղակի հրաժարվելու փոխարեն»,- Հոումենի խոսքերը մեջբերում է ամերիկյան մամուլը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---