ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԱԶԱՏ ԵՆ

PanARMENIAN.Net - Հայաստանում զանգվածային լրատվական միջոցներին չափազանց մեծ ազատություն է տրված: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Մենք գտնվում ենք անհավասար պայմաններում եւ ոչինչ չենք կարող ձեռնարկել նույնիսկ օրենքի շրջանակներում»,- հայտարարել է նա: Ս.Սարգսյանի խոսքերով` պաշտոնատար անձը չի կարող իրեն պաշտպանել նույնիսկ դատարանում, քանզի նրա օգտին ընդունած վճռի դեպքում հասարակությունը կասի, որ պետությունը կրկին ճնշում է գործադրում ԶԼՄ-ների վրա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---