ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՈՂՋ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔՆ Է

PanARMENIAN.Net - «Համառորեն ձգտելով հասնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, մենք հետեւողական ենք ոչ միայն արդարության վերականգնման, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների եւ արժանապատվության վերականգնման համար, այլ նաեւ մեր լուման ենք ներդնում նման հանցանքների դեմ քաղաքակիրթ աշխարհի պայքրին: Համոզված եմ, որ այդ հանցագործության դեմ պայքարը յուրաքանչյուր պետության, ողջ մարդկության պարտքն է»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդես գալով Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված համաժողովում: Մարգարյանը նշել է«Մեզ երբեմն առաջարկում են մոռանալ անցյալը եւ առաջ շարժվել, բայց ու՞մ հետ: Ցեղասպանությունը իրագործողի՞, թե այն պետության հետ, որը միտումնավոր մոռացության է մատնում իր պատմությունը՞: Առանձին անձանց փորձերը Թուրքիայում ասել ճշմարտությունը մինչ այժմ հրապարակայնորեն դատապարտվում են թուրքական պետության եւ հանրության կողմից: Վերականգնեք պատմական արադարությունը եւ մեր ժողովրդի ոտնահարված իրավունքը, եւ իսկապես, առանց խնդիրների, առանց փոխադարձ անվստահության շարժվենք առաջ: Ես ինքս, լինելով Մուշից Հայոց ցեղասպանության զոհի ժառանգը, բազմիցս ապրել եմ այն զգացմունքները, որոնք զգացել են մեր տոհմի ողջ մնացած փոքրաթիվ անդամները, որոնք հրաշքով փրկվել են ցեղասպանությունից: Եվ նույնսիկ դրանից հետո, ես պատրաստ եմ երկխոսության ցանկացած թուրք գործչի հետ, եթե նա համարձակություն ունենա ուղիղ նայել սեփական պատմությանը: Հայ ժողովուրդը, վերապրելով այդ աղետը, իր մեջ ուժ գտավ կրկին հառնելու, իր պատմական հայրենիքի մի մասում պետություն կառուցելու, արարելու, այսօր արդեն ամրապնդելու իր անկախությունը, հզորացնելու այն, եւ շարունակելու մասնակցությունը համամարդկային արժեքների կերտմանը: Դա ըստ էության, Ցեղասպանությունը վերապրած ժողովրդի պատասխանն է»:


 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---