Նաիրա Զոհրաբյան. Իմ հայտարարությունը խեղաթյուրել են

Նաիրա Զոհրաբյան. Իմ հայտարարությունը խեղաթյուրել են

PanARMENIAN.Net - ԱԺ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել այն մասին, թե Գագիկ Ծառուկյանի թեկնածության վերաբերյալ իր խոսքը բացառապես իր կարծիքն է:

«Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ն որոշել է նախագահական ընտրություններին մասնակցելու իր ձևաչափը, ես բառացի պատասխանել եմ հետևյալը՝ ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի, բայց ինչպես իմ մի քանի գործընկերներն են հայտնել իրենց անձնական տեսակետը, ես ևս կարող եմ ներկայացնել բացառապես իմ անձնական տեսակետը: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն մասնակցի ընտրություններին սեփական թեկնածուով, ավելին, բացառապես իմ անձնական տեսակետով այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը:

Իմ այս հայտարարությունը որոշ լրատվամիջոցների կողմից ուղղակի խեղաթյուրվել է միտումնավոր, կամ գուցե ոչ, և ներկայացվել է, թե ես պաշտոնապես հայտարարել եմ, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնացելու է սեփական թեկնածուով»,- ասել է Զոհրաբյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---