Էնդի Մարեյ. Մենք չենք վարժվել թենիսում մեծ քանակությամբ դոպինգ-թեստերի, սակայն անհրաժեշտ է անցկացնել դրանք

Էնդի Մարեյ. Մենք չենք վարժվել  թենիսում մեծ քանակությամբ դոպինգ-թեստերի, սակայն անհրաժեշտ է անցկացնել դրանք

PanARMENIAN.Net - Թենիսին պետք են մեծ քանակությամբ դոպինգ-թեստեր, կարծում է ATP վարկանիշում երրորդ տեղը զբաղեցնող բրիտանացի Էնդի Մարեյը:

Թենիսիստի կարծիքով, հիմա բազմաթիվ դոպինգ-թեստերի տեսքով ծանրաբեռնվածության մեծ մասն ընկնում է համաշխարհային վարկանիշի առաջատարների ուսերին:

«Մենք չենք վարժվել թենիսում մեծ քանակությամբ դոպինգ-թեստերի, սակայն անհրաժեշտ է անցկացնել դրանք: Վարկանիշի ներքևում գտնվող թենիսիստներն ավելի քիչ թեստեր են հանձնում, քան առաջատարները: Կարծում եմ, որ միայն թոփ-50 անհատական վարկանիշի և թոփ-10 զույգերով վարկանիշի խաղացողներն են անցնում դրանք»,- Մարեյին մեջբերում է The Sun-ը:

Նա նաև հավելել է, որ 1990-ից սկսած 65 խաղացողներ տապալել են թեստերը, և որ նրանցից 35-ը կիրառել են նյութեր, որոնք ազդում են ֆիզիկական պատրաստվածության վրա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---