Չնայած Բաքվի ռազմատենչ հայտարարություններին, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները

Չնայած Բաքվի ռազմատենչ հայտարարություններին, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության պատվո հյուպատոս Արամ Մարությանին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ԱԱԽ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից: ԱԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առիթով և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ավստրիայի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի շրջանակներում:

Դեսպանի խնդրանքով ԱԱԽ քարտուղարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային խնդիրներին` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններին: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ է հետայսու ևս շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ` չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունականան ռազմատենչ հայտարարություններին և հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու խայտառակ և բացահայտ գործարքին: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ի` Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների ներկա մակարդակին և զարգացման հեռանկարներին: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի և Ավստրիայի Հանրապետության Անվտանգության խորհրդի միջև գործընկերային կապեր հաստատելու մասին: ԱԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի Հանրապետություն այցելելու հրավերի համար և հույս հայտնել, որ այցի ընթացքում գործնական կապեր կհաստատվեն երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև:

Հանդիպման վերջում դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և խոստացել ջանքեր գործադրել Հայաստանի և Ավստրիայի միջև փոխհարաբերությունների ամրապնդման և խորացման գործում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---