Հրանտ Բագրատյանը դեռ չգիտի` արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է նախագահի պաշտոնում

Հրանտ Բագրատյանը դեռ չգիտի` արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը դեռ ոչինչ չգիտի այն մասին, թե արդյոք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է նախագահական ընտրություններում, թե ոչ: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով նախընտրական արշավի պասիվությունը: «Տեր-Պետրոսյանը մեզ համար ամենաընդունելի թեկնածուն է, իսկ ինչ նա կորոշի, դեռ չեմ կարող ասել»,-նշել է նա:

Բագրատյանը հավելել է, որ այդ հարցը ՀԱԿ-ում շատ նուրբ է, ուստի նա թույլ չի տա իրեն հարցնել Տեր-Պետրոսյանին որոշման մասին: «Միաժամանակ ցանկանում եմ ասել, որ ՀԱԿ-ում կան մի շարք մարդիկ, որոնք կարող են առաջադրվել ՀԱԿ նախագահի պաշտոնում: Այժմ ճիշտ կլինի, որ մենք սպասենք Լևոն Տեր-Պետրոսյանի վերջնական որոշմանը»,-ասել է նա: Միևնույն ժամանակ Բագրատյանն անհամեստ է համարել այդ ցուցակում իր անունը նշելը:

Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ.: Արդեն հայտնի է, որ առաջադրվելու մտադրություն ունեն գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---