Հայաստան-Լիտվա ֆուտբոլալին խաղի տոմսերը կվաճառվեն նոյեմբրի 6-ից

Հայաստան-Լիտվա ֆուտբոլալին խաղի տոմսերը  կվաճառվեն նոյեմբրի 6-ից

PanARMENIAN.Net - Հայաստանի և Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպման տոմսերը կվաճառվեն նոյեմբերի 6-ից: Հանդիպումը տեղի կունենա

նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Այդ օրը տեղի կունենա նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի հանդիպումը:

Հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերը կարժենան 3000 դրամ, արևելյան տրիբունայինը` 5000 դրամ, իսկ արևմտյան տրիբունայինը` 8000 դրամ:

Տոմսերը կվաճառվեն «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Հյումել խանութների ցանցում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---