ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ

PanARMENIAN.Net - Վրաստանի եւ Հայաստանի խորհրդարանների պատգամավորները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային մակարդակում խորհրդարանական համագործակցության հեռանկարները: Այսօր Վրաստանի խորհրդարանում կայացել է Վրաստանի եւ Հայաստանի խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը` Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի եւ այցով Թբիլիսի ժամանած Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի ղեկավարությամբ, տեղեկացնում է «Նովոստի-Գռուզիա» լրատվական գործակալությունը: Հանդիպման ընթացքում Բուրջանաձեն նշել է, որ հայ-վրացական հարաբերություններում խնդիրներ չկա: «Կան հարցեր, որոնք սովորաբար քննարկվում են տարբեր ձեւաչափերում»,- ասել նա` վստահություն հայտնելով, որ Արթուր Բաղդասարյանի այցը Թբիլիսի կնպաստի հայ-վրացական հարաբերությունների խորացմանը: Ա.Բաղդասարյանն իր հերթին արտահայտվել է հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի վերսկսման օգտին, որը խզվել էր շուրջ երկու տարի առաջ: Բուրջանաձեն պաշտպանել է այդ նախաձեռնությունը` տեղեկացնելով, որ Վրաստանի խորհրդարանում գործում է Հայաստանի հետ բարեկամության խումբ, որը գլխավորում է պատգամավոր Բեսո Ջուգելին եւ խոստացել է քննարկել միջխորհրդարանկան հանձնաժողովի ստեղծման մասին հարցը վրացական կողմի հետ: Ն.Բուրջանաձեն հանդիպմանը նշել է այն դրականը, որ տարբեր միջազգային համաժողովներում տարբեր հարցերի առնչությամբ վրացական եւ հայկական կողմերի դիրքորոշումները համընկել են: «Ես կարծում եմ` մենք պետք է էլ ավելի ամրապնդենք պետականությունը, սահմանապահ ինստիտուտները, մեծագույնս ներդաշնակեցնենք օրենսդրությունը, որպեսզի տարածաշրջանում ստեղծվի նորմալ իրավական դաշտ` համագործակցության զարգացման համար: Դա այն ուղղությունն է, որտեղ խորհրդարանական համագործակցությունը լրջորեն օժանդակություն կցուցաբերի»,- հայտարարել է Բուրջանաձեն: Հայաստանի Ազգային ժողովի նախագահն իր հերթին առաջադրել է Հարավային Կովկասի երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման հարցը: «Հայաստանը հանդես է եկել Հարավային Կովկասի երկրների միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման նախաձեռնությամբ եւ մենք ցանկանում ենք, որպեսզի Վրաստանը աջակցի այն: Հնարավոր է, որ մի քանի տարի անց այդ նախաձեռնությունը կհաջողվի իրականացնել»,- հայտարարել է Բաղդասարյանը: Ընդսմին նա կարծիք է հայտնել, որ «հնարավոր է ադրբեջանական կողմը փորձի արգելակել այդ նախաձեռնության իրականացումը, սակայն հույս ունեմ, որ միջազգային կազմակերպությունները եւ համշխաարհային հանրությունը հանդես կգան դրա աջակցությամբ»: Ն. Բուրջանաձեն նշել է, որ հանդիպմանը ներկա գտնվող բոլոր վրացի պատգամավորներն աջակցում են վեհաժողովի ստեղծման գաղափարը հնչելու առաջին իսկ պահից: «Հաշվի առնելով մերձբալթյան երկրների փորձը, որոնք չնայած տարբերությանը, կարողացել են ընդհանուր լեզու գտնել եւ ստեղծել միջխորհրդարանական վեհաժողով, մենք պաշտպանում ենք նախաձեռնությունը: Եվ ես ավելի քան վստահ եմ , որ եթե մենք կարողանանք ստեղծել նման միասնական վեհաժողով եւ կլինի համաժողով, որտեղ մենք կքննարկենք ամենաբարդ խնդիրներ, ապա դա կլինի միայն ի բարօրություն մեր երկրների: Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ մենք պետք է լրջորեն աշխատենք»,- հայտարարել է Բուրջանաձեն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---