Պատանեկան աշխարհի առաջնությանը կմասնակցի 16 հայ շախմատիստ

Պատանեկան աշխարհի առաջնությանը կմասնակցի 16 հայ շախմատիստ

PanARMENIAN.Net - Սլովենիայի Մարիբոր քաղաքում նոյեմբերի 7-18-ը կանցնի պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը: Շախմատիստները կմրցեն մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկան տարիքային խմբերում:

Հայաստանը կներկայացնեն 16 շախմատիստներ: Մինչև 18 տարեկան տարիքային խմբում հանդես կգան Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը և Տիգրան Պետրոսյանը, որոնք Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում 2010 թվականին նվաճեցին Համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալները:

Առաջնությունը կանցնի 11 ռաունդից բաղկացած շվեյցարական համակարգով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---