Վանես Մարտիրոսյան. Լարայի հետ մենամարտին ես շատ լավ եմ պատրաստվել

Վանես Մարտիրոսյան. Լարայի հետ մենամարտին ես շատ լավ եմ պատրաստվել

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկներ Վանես Մարտիրոսյանը (ԱՄՆ) և Էրիսլենդի Լարան (Կուբա), որոնց մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, մամլո ասուլիս են տվել:

Մարտիրոսյանը խոստովանել է, որ նրա մարզիչը՝ Ֆրեդի Ռոուչը հիանալի մասանգետ է և նրանք շատ լավ են պատրաստվել:

«Իմ մարզիչն իսկական պրոֆեսիոնալ է և նա մի շարք սխալներ է նկատել Լարայի գործողություններում: Բացի այդ, ես լսել եմ, որ մեր զույգի հաղթողը հանդիպելու է Սեուլ Ալվարեսի հետ: Ես շատ եմ դա ուզում»,-հայ բռնցքամարտիկի խոսքն է մեջբերում fightnews.com-ը:

Ըստ Լարայի, նրա մարզչական շտաբը գիտի, թե ինչպես է պետք մենամարտել Մարտիրոսյանի հետ. «Ես շատ ուրախ եմ, որ այդ մենամարտը վերջապես տեղի կունենա»,-ասել է նա:

Մարտիրոսյան-Լարա մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---