Դերենիկ Ոսկանյան. Բռնցքամարտի ԱԱ վերջնական կազմը կորոշվի երկու շաբաթից

Դերենիկ Ոսկանյան. Բռնցքամարտի ԱԱ վերջնական կազմը կորոշվի երկու շաբաթից

PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում` նախապատրաստվելով Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կազմի հարցում գրեթե կողմնորոշվել է:

«Հիմա ամեն քաշային կարգում մարզվում են երկուական բռնցքամարտիկներ: Աշխարհի առաջնության վերջնական կազմը կորոշվի երկու շաբաթից, երբ Աբովյանում անցկացնենք վերջին մարզումային փուլը»,- ասաց Ոսկանյանը:

Հայաստանը աշխարհի առաջնությունում կներկայացնեն 10 բռնցքամարտիկներ: Մարզիչը նշեց, որ նրանից 5-6 բռնցքամարտիկները ունակ են մեդալներ նվաճելու. «Թիմի տղաները բոլորն էլ լավ մարզավիճակում են: Նրանց մեջ կան Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մեդալակիրներ, միջազգային մրցաշարերի հաղթողներ: Բացի այդ, մեր երկրում է ընթանալու առաջնությունունը, ու սա մեզ շատ պետք է օգնի, որպեսզի էլ ավելի լավ ներկայանանք»:

Աշխարհի առաջնությունը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 8-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---