Հայաստանի բռնցքամարտի մինչև 23տ հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի մինչև 23տ հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-19-ը Կալինինգրադում կկայանա Եվրոպայի բռնցքամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Առաջնությունում հանդես կգա նաև Հայաստանի հավաքականը մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: Հավաքականն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

«Մինչև 23 տ. բռնցքամարտի առաջնություն տեղի կունենա առաջին անգամ: Մեր թիմը հանդես կգա 7-8 բռնցքամարտիկներով:

Կարող եմ ասել, որ տղաները մեդալներ նվաճելու շանսեր ունեն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Աղամալյանը:

Այժմ հավաքին մասնակցում է 12 մարզիկներ: Գլխավոր մարզչի խոսքով, վերջնական կազմն ավելի ուշ կհրապարակվի. «Մեր վերջին հավաքը տեղի կունենա Աբովյանում, իսկ արդեն դեկտեմբերի 4-ին կմեկնենք Կալինինգրադ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---