ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԻՐ ԲԵԼԱՌՈՒՍ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկին գոհունակություն են հայտնել հայ-բելառուսական հարաբերությունների ներկայիս մակարդակով` իրենց պատրաստակամությունը հայտնելով շարունակելու եւ ավելի խորացնելու այն, հաղորդել է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Բելառուսի իր գործընկերոջ հետ Մինսկում ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը նշել է, որ երկու երկրների նախագահների միջեւ առկա ջերմ հարաբերությունները նպաստում են երկկողմ գործակցությանը: Իր հերթին Բելառուսի վարչապետը գոհունակություն է հայտնել նաեւ, որ երկու երկրների միջեւ բարձր մակարդակի փոխայցելությունները կրում են կանոնավոր բնույթ, որոնց ընթացքում քննարկվում են տաբեր ոլորտներում համագործակցության հարցեր: Զրուցակիցները նշել են վերջին շրջանում փոխգործակցության ակտիվացումը հատկապես տնտեսական ոլորտում: Վարչապետների համոզմամբ, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառության աճին մեծապես նպաստել է 1999թ. ստեղծված Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: Միաժամանակ, կողմերը ընդգծել են, որ չնայած ապրանքաշրջանառության աճի բարձր տեմպերին, դրա ծավալները գոհացնել չեն կարող եւ ընդգծել են այդ ոլորտում դեռեւս առկա համագործակցության զգալի ներուժի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը: Անդրանիկ Մարգարյանը եւ Սերգեյ Սիդորսկին այդ նպատակին ուղղված գործնական քայլերի թվում կարեւորել են երկու երկրների գործարար շրջանակների միջեւ ուղղակի կապերի ու շփումների ակտիվացումը: Տնտեսական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հաջողված օրինակներից համարելով Հայաստանի կողմից վերջին երկու տարիների ընթացքում մոտ 4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 30 «ԲելԱԶ» մակնիշի բեռնատարների ներմուծումը: Այդ կապակցությամբ Անդրանիկ Մարգարյանն առաջարկել է զրուցակցին` հնարավորինս աջակցել Հայաստանում շահագործվող այդ մեքենաների համար պահեստամասերի առաջնահերթ եւ ժամանակին տրամադրման հարցում: Մարգարայանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հրավիրել է Բելառուսի վարչապետին այցելել Հայաստան:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---