Արգենտինայում բողոքում են նախագահության երրորդ ժամկետի դեմ

Արգենտինայում բողոքում են նախագահության երրորդ ժամկետի դեմ

PanARMENIAN.Net - Արգենտինայում տասնյակ մարդիկ մասնակցել են գործող նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կրիշների 3-րդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար սահմանադրությունը փոփոխելու կառավարության ծրագրերի դեմ բողոքի ակցիային, հաղորդում է Agence France-Presse-ը:

Ցուցարարները փողոց են դուրս եկել «Այո ժողովրդավարությանը, ոչ վերընտրմանը», «Ոչ կոռուպցիային» և « Ոչ անկայունություն» կարգախոսերով:

Ցուցարարների մեծ մասը դեմ է հանդես եկել անձամբ նախագահին և բարեփոխումներին, որոնք անցկացվում են գործող կառավարության կողմից`նախ և առաջ տնտեսության ոլորտում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---