Սուդանի նախագահը Իսրայելն անվանել է թիվ մեկ թշնամին

Սուդանի նախագահը Իսրայելն անվանել է թիվ մեկ թշնամին

PanARMENIAN.Net - Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը հստակ որոշել է իր արտաքին քաղաքականության գերակայությունները: Իր հարցազրույցում պետության ղեկավարն Իսրայելն անվանել է Սուդանի գլխավոր թշնամին, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Իսրայելը մեր թիվ մեկ թշնամին է, և մենք կշարունակենք Իսրայելը համարել մեր թշնամին: Այդ իրավիճակից երկու ելք կա. կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ կամ պատասխան հարված հասցնել»,- հարցազրույցում հայտարարել է քաղաքական գործիչը:

Նախագահ Օմար ալ Բաշիրը Իսրայելի վրա է դրել մեղքը 2012-ի հոկտեմբերի 23-ին «Յարմուկ» պաշտպանական ձեռնարկությունում պայթյունի համար: Ինչպես պնդում է Օմար ալ Բաշիրը, Իսրայելի ՊՆ չորս անօդաչու թռչող սարքեր ռմբակոծել են գործարանը, որի արդյունքում մահացել են երկու հոգի: Ավելի վաղ իսրայելական զինվորականները և ԱՄՆ Պետդեպարտամենտը Սուդանին կասկածել են Գազայի հատված սպառազինություններ առաքելու մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---