Յուրա Մովսիսյանը բժշկական հետազոտություն է անցնում Իսպանիայում

Յուրա Մովսիսյանը բժշկական հետազոտություն է անցնում Իսպանիայում

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Սպարտակից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո հայտարարել է, որ թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը չի մասնակցելու վերջին երկու խաղերին, հետազոտություն է անցնում Իսպանիայում:

«Նա հետազոտվում է, մի քանի օրից ես նրան կզանգեմ և ավելի հստակ կիմանամ նրա վիճակի մասին: Նա մարզվում է անհատական ծրագրով»,-ասել է մասնագետը:

Մովսիսյանին կանչել էին Հայաստանի հավաքական Լիտվայի հետ ընկերական խաղին մասնակցելու համար, որը տեղի կունենա Երևանում նոյեմբերի 14-ին: Սակայն, հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ հավանաբար, Մովսիսյանը չի հասցնի վերականգնվել մինչև խաղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---