ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԿՈՉ ԿԱՆԻ ԵՐԵՎԱՆԻՆ ԵՎ ԲԱՔՎԻՆ ՀԵՏԵՎԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ

PanARMENIAN.Net - Ինչպես հայտարարել են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները, հաջորդ շաբաթ այցով Թբիլիսի ժամանող ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը առանձնացնելու է Վրաստանը որպես ժողովրդավարությանն անցման հաջող օրինակ, որին պետք է հետեւեն հարեւան Հայաստանն ու Ադրբեջանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները, նշել են, որ նախագահ Բուշի աջակցությունը «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի ղեկավարության որդեգրած քաղաքականությանը չպետք է մեկնաբանվի որպես ԱՄՆ աջակցությունը նմանօրինակ իշխանափոխություններին Բաքվում եւ Երեւանում: Ավելին, Վաշինգտոնը իշխանափոխությունը պարտադիր պայման չի համարում Հայաստանում եւ Ադրբեջանում «ժողովրդավարական բարեփոխումների» համար: ԱՄՆ «կաշխատի» այդ երկրների կառավարությունների հետ, որպեսզի «ավելի ժողովրդավարական լինեն հաջորդ ընտրությունները»: «Մենք խրախուսում են բարեփոխումները ինչպես երկու երկրների իշխանությունների ներսում, այնպես դրանցից դուրս», - նշել է աղբյուրը` ավելացնելով, որ հարավկովկասյան այդ երկու երկրների ընդդիմադիր ուժերը պետք է ներգրավվեն «խաղաղ ժողովրդավարական գործընթացներում»: «Մեր հարաբերությունները ժողովրդավարացմանը հետամուտ իշխանությունների հետ միշտ ավելի լավն են, քան դրան ընդդիմացողների հետ», - նշել է Ջորջ Բուշի վարչակազմի ներկայացուցիչը: Նշենք, որ Ջորջ Բուշը ԱՄՆ առաջին նախագահն է, որ կայցելի Հարավային Կովկաս:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---