ԻՆՏԵՐՊՈԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի 265 քաղաքացի ներկայումս գտնվում են միջազգային հետախուզության մեջ: Ինչպես այսօր տեղեկացրել է Հայաստանում Ինտերպոլի ազգային գրասենյակի ղեկավար Վարդան Եղիազարյանը, Կազմակերպության պաշտոնական կայքում տեղակայված են նրանցից 13-ի տվյալները: Միջազգային հետախուզության մեջ հայտարարվածների թվում են նաեւ կավատության գործով մեղադրվող մի քանի կին: Բացի այդ, Ինտերպոլի հայաստանյան գրասենյակի ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ 2004 թվականի մարտից մինչեւ հիմա հանրապետություն ներկրվող տրանսպորտային միջոցների մեջ հայտնաբերվել է այլ երկրներից գողացված 69 մեքենա: Նրա խոսքերով` հիմնականում դրանք Եվրոպայում գողացված մեքենաներ են: Եղիազարյանի խոսքերով` Ինտերպոլի հայաստանյան գրասենյակը ակտիվորեն համագործակցում է մի շարք երկրների հետ, այդ թվում` Արաբական Էմիրությունների, եվրոպական այլ երկրների հետ եւ այլն: Ամռանը Երեւանում կանցկացվի Կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը: Մեկնաբանելով Հայաստանի ՆԳ նախկին նախարարի, նախկին կառավարող ՀՀՇ կուսակցության գաղափարախոսներից մեկի` Վանո Սիրադեղյանի բնակման վայրի հայտնաբերման միջոցառումների մասին հարցը` Վ.Եղիազարյանը նշել է, որ փնտրտուքը շարունակվում է, սակայն անարդյունք: Նշենք, որ ՆԳՆ նախկին ղեկավարը մեղադրվում է մի քանի պատվիված սպանությունների կազմակերպման, խոշոր չափերի հափշտակությունների մեջ եւ այլն, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---