Վրաստանը հաջորդ շաբաթ վերջնականապես կկողմնորոշվի 2014թ Սոչիի Օլիմպիադային մասնակցելու հարցում

Վրաստանը հաջորդ շաբաթ վերջնականապես կկողմնորոշվի 2014թ Սոչիի Օլիմպիադային մասնակցելու հարցում

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ վրացական իշխանությունները հաջորդ շաբաթ վերջնականապես կկողմնորոշվենի< b>2014թ Սոչիի Օլիմպիադային մասնակցելու հարցում:

«Օլիմպիադային մասնակցելու գործընթացը դիտարկման փուլում է: Որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ»,-նրա խոսքը փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Վրաստանի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին Սոչիի Օլիմպիադայի հնարավոր բոյկոտման մասին: Ռուսաստանի և Վրաստանի միջև ներկայումս դիվանագիտական հարաբերություններ չկան:

Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բազմիցս հայտարարել է, որ իր համար առաջնային խնդիրներից է Ռուսաստանի հետ խաղաղ հարաբերությունների կարգավորումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---