ԱՄՆ ԳՈՀ ԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն այսօր հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգթոնը գոհ է ահաբեկչության դեմ պայքարի եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունից: Նրա խոսքերով` հայ-ամերիկյան համագործակցությունը ներառում է նաեւ պետական սահմանների պահպանությունը եւ ուղղված է, մասնավորապես, Հայաստանի տարածքով զանգվածային ոչնչացման զենքի եւ այլ արգելված նյութերի ներմուծման եւ տարանցման հնարավոր փորձերի կանխմանը: Դեսպանը նշել է նաեւ, որ ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը պաշտպանական ոլորտում կընդլայնվի: «Այսօր հայ-ամերիկյան հարաբերությունները պաշտպանական ոլորտում գտնվում են շատ լավ եւ ամուր հիմքի վրա, եւ մենք շատ գոհ ենք համագործակցության մակարդակից»,- ավելացրել է ամերիկացի դիվանագետը: Նա հիշեցրել է, որ մայիսի սկզբին Հայաստանում էր գտնում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության փորձագետների խումբը, որն անցկացրել է ՀՀ Զինված ուժերի գնահատումը:


 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---