Չեխիայի հավաքականը դարձել է Դևիսի գավաթի հաղթող

Չեխիայի հավաքականը դարձել է Դևիսի գավաթի հաղթող

PanARMENIAN.Net - Չեխիայի թենիսի հավաքականը դարձել է Դևիսի գավաթի հաղթող, որը տեղի է ունեցել Պրահայում Օ2 արենայում:

Չեխ թենիսիստները եզրափակչում հաղթանակ են տարել մրցաշարի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի նկատմամբ:

Չեխիայի հավաքականը հաղթել է 3:2 հաշվով:

Չեխ թենիսիստ Ռադեկ Շտեպանեկը, ով հաղթանակ է բերել իր թիմին, ասել է, որ դա իր կարիերայում ամենանշանակալի հաղթանակն է:

Չեխիան շահել է իր առաջին Դևիսի գավաթը: Իսպանացիների համար այդ պարտությունը դարձել է չորրորդը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---