ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԱՌԱՋԱՐԿՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ17 մայիսի 2005 - 08:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջարկությունը` Լեռնային Ղարաբաղին «ինքնավարության ամենաբարձր մակարդակ» տրամադրելու վերաբերյալ անընդունելի է հայկական կողմի համար: Այս մասին, ելույթ ունենալով Վարշավայում ԵԽ գագաթնաժողովում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը: Նրա խոսքերով` ինքնավարությունն «անցած փուլ» է Լեռնային Ղարաբաղի հայերի համար: «Նրանք ունեին այդ ինքնավարությունն Ադրբեջանի տարածքում խորհրդային տարիներին եւ խտրականության էին ենթարկվում ադրբեջանական իշխանությունների կողմից»,- հիշեցրել է Վարդան Օսկանյանը: Նա քննադատության է ենթարկել նաեւ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքները: Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանը ստիպված էր միջամտել հակամարտությանն այն բանից հետո, երբ Ադրբեջանը պատերազմ էր սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որը հանդես էր գալիս ինքնորոշման օգտին: «Եվ այսօր մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ միայն այն պատճառով, որ այդ երկրի իշխանությունները կտրականապես հրաժարվում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ցանկացած շփումից»,- նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Միեւնույն ժամանակ, Վարդան Օսկանյանը դրական է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը եւ հույս է հայտնել, որ խնդրի երկարաժամկետ լուծմանն ուղղված ջանքերն արդյունավետ կլինեն: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները |