ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԻՍԼՈՎՈԴՍԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր ընդունել է ՌԴ Կիսլովոդսկի քաղաքապետ Սերգեյ Դեմիդենկոյին եւ քաղաքի հայ համայնքի ղեկավար Վալերի Գալուստովին, տեղեկացնում է Սուրբ Մայր աթոռ Էջմիածնի մամլո դիվանը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել նման մակարդակի փոխայցելությունները, ինչպես նաեւ երկու բարեկամ ժողովուրդների միջեւ դարավոր կապերի զորացումն ու արդյունաշատ համագործակցությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ Կիսլովոդսկի հայ համայնքի կյանքին առնչվող հարցերին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---