ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈւՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին Վարշավայում հանդիպել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսին: Հանդիպմանը քննարկված հարցերից մեկը եղել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ի.Ալիեւը տեղեկացրել է բանակցային գործընթացի ներկա փուլի մասին` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման շրջանակներում: Թ.Դեւիսը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի եւ Եվրախորհրդի միջեւ հարաբերությունների զարգացման, ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների շարունակման առնչությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---