ԵԱՀԿ ՄԽ ԱՅՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀՈՒԼԻՍԻՆ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկում են հուլիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան այց կատարելու հարցը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի կողմից համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով` մինչ այցը նախատեսվում է առանձին հանդիպում անցկացնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, այնուհետեւ` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանի հետ, որից հետո հնարավոր է նաեւ ընդհանուր հանդիպում: «Մինչեւ հուլիս մենք հույս ունենք անցկացնել մի շարք հանդիպումներ, եւ այդ ժամանակ հնարավոր կլինի որոշել այցի հստակ ժամկետը», - ավելացրել է Յու.Մերզլյակովը: Պատասխանելով այն հարցին, թե մտադի՞ր են արդյոք համանախագահներն այցի ընթացքում որեւէ առաջարկ ներկայացնել կողմերին` Մերզլյակովն ասել է, որ նոր առաջարկներ հիմա հարկավոր չեն: «Առաջարկություններ ներկայացվել են նախագահներին: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները քննարկել են այն հարցերը, որոնք նրանց առաջարկվել են Վարշավայում, եւ փաստորեն, մենք ստացել ենք յուրօրինակ կողմնորոշիչներ` հետագա աշխատանքի համար: Այն, ինչ մենք, ընդհանուր առմամբ, ցանկանում էինք: Իսկ նախարարներին հանձնարարվել է ինքնուրույն անցկացնել ինտենսիվ բանակցություններ, այդ թվում` նաեւ մեր մասնակցությամբ», - նշել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---