Իսրայելի իշխանությունները պատրաստ չեն միանշանակ խոսել այն մասին, թե ով է կանգնած Թել Ավիվի պայթյունի ետևում

Իսրայելի իշխանությունները պատրաստ չեն միանշանակ խոսել այն մասին, թե ով է կանգնած Թել Ավիվի պայթյունի ետևում

PanARMENIAN.Net - Իսրայելի իշխանությունները առայժմ պատրաստ չեն միանշանակ խոսել այն մասին, թե ով է կանգնած Թել Ավիվի պայթյունների ետևում, ասել է Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իցխակ Աարոնովիչը:

Պայթուցիկ սարքը գործի է դրվել չորեքշաբթի օրը ուղևորատար ավտոբուսում, տուժել է մոտ 20 մարդ: Իշխանությունները պատահարը որակել են որպես ահաբեկչություն, որի ետևում, ամենայն հավանականությամբ, կանգնած են պաղեստինցի գրոհայինները:

Հետաքննության արդյունքներից կարող է կախված լինել Իսրայելի իշխանությունների արձագանքը. չի բացառվում, որ ահաբեկչությունը բարդացնի Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանակցությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---