Ավելի քան 20 մարդ տեղափոխվել է հիվանդանոց` Թել Ավիվում տեղի ունեցած պայթյունի արդյունքում

Ավելի քան 20 մարդ տեղափոխվել է հիվանդանոց` Թել Ավիվում տեղի ունեցած պայթյունի արդյունքում

PanARMENIAN.Net - Ավելի քան 20 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Թել Ավիվում ուղևորափոխադրող ավտոբուսի պայթյունից հետո, հաղորդել է քաղաքային գլխավոր կլինիկայի ներկայացուցիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ահաբեկչության արդյունքում ոչ ոք չի մահացել, բժիշկները ծանր են գնահատում 22 տուժածներից միայն մեկի վիճակը: Վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 18 մարդ, մյուսները հոգեբանական շոկի վիճակում են:

Ավելի վաղ հաղորդվում էր 10 տուժածների մասին:

Զոհերի բացակայությունը օրինապահ մարմիններին թույլ է տվել եզրակացություններ անել այն մասին, որ պայթուցիկ սարքը գործի չի դրվել մահապարտ-ահաբեկչի կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---