Գեղարդ Մուսասին հույս ունի հաջորդ մենամարտն անցկացնել UFC-ում

Գեղարդ Մուսասին հույս ունի հաջորդ մենամարտն անցկացնել UFC-ում

PanARMENIAN.Net - Ծնկի ջլերի վնասվածքից և բռնցքամարտում երկարատև դադարից հետո կիսածանր քաշային կարգում Strikeforce նախկին չեմպիոն հայ մարզիկ Գեղարդ Մուսասին շուտով կվերադառնա ռինգ: Մուսասին հույս ունի հաջորդ մենամարտն անցկացնել UFC-ում:

«Եթե բանակցությունները լավ ընթանան, ես կանցնեմ UFC: Շուտով ես մենամարտ կունենամ, բայց առայժմ կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է նա:

Մարզումներն արդեն սկսած Մուսասին պլանավորում է UFC-ում հանդես գալ կիսածանր քաշային կարգում և նրան ամենից շատ գրավում է Մաուրիսիո Հուայի հետ մենամարտը:

«Լավ մենամարտ կլիներ: Նա այնպիսի մարզիկ է, ում դուր է գալիս պայքարը: Ինձ նույնպես դուր է գալիս մարտը, այլ ոչ թե հանուն հաղթանակի հաշվենկատ մենամարտը»,- հավելել է նա:

Նրա համար ամենագլխավոր նպատակը նախկինի նման չեմպիոնի գոտին է: «Իհարկե, ես ցանկանում եմ մենամարտել չեմպիոնի գոտու համար, բայց շատերը կասկածում են մենամարտելու իմ հմտությունների մեջ: Նրանք կտեսնեն, որ ես շատ բան եմ փոխել մարզումների ժամանակ: Ինձ համար ամենաակարևորը հիմա գալիք մենամարտերում վառ հաղթանակ տանելն է: Իմ նպատակը վառ հաղթանակն է, իսկ հետո` տիտղոսի համար մենամարտը»,- Մուսասիի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---