ՀՀԿ-ական պատգամավորը ԱԺ տապալված նիստի մասին. ՀԱԿ-ի իրավունքն է բողոքել էթիկայի հանձնաժողովին

ՀՀԿ-ական պատգամավորը ԱԺ տապալված նիստի մասին. ՀԱԿ-ի իրավունքն է բողոքել էթիկայի հանձնաժողովին

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ականները ուրիշի ջրաղացին ջուր չեն լցնելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱԺ տապալված արտահերթ նիստին, իր գործընկրների հայտարարությունը կրկնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: «Իրենց իրավունքն է բողոքել էթիկայի հանձնաժողովին»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը դարձյալ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հանրապետական կուսակցությունը պետք է մասնակցեր նոյեմբերի 21-ին Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստին և պետք է բարձրացվող հարցերի վերաբերյալ քննարկում կազմակերպելուն պատասխաներ փաստարկներով, այլ ոչ թե նման կեցվածքով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---