Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով կարող է չխաղալ մինչև գարուն

Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով կարող է չխաղալ մինչև գարուն

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է բաց թողնել Ռուսաստանի առաջնության աշնանային հատվածի մնացած մասը: Ոտնաթաթի վնասվածքը, որի պատճառով 25-ամյա հարձակվողը վերջին երեք շաբաթների ընթացքում դուրս չէր գալիս խաղադաշտ, ավելի լուրջ է, քան ենթադրվում էր:

«Հույսը դեռևս չենք կորցրել: Յուրան մարզվում է անհատական ծրագրով, սակայն ցավը դեռ զգալի է: Այս պարագայում հնարավոր չեմ համարում խաղացողի առաողջական վիճակը վտանգելը: Ամենայն հավանականությամբ, նա իսկապես խաղադաշտ դուրս չի գա մինչև գարուն»,-«Կրասնոդարի» գլխավոր մարզչի` Սլավոլյուբ Մուսլինի, խոսքը փոխանցում է sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---