Արտակ Զաքարյան. Ադրբեջանի նախագահի պահվածքը մարդկային արժեքներից հեռու է

Արտակ Զաքարյան. Ադրբեջանի նախագահի պահվածքը մարդկային արժեքներից հեռու է

PanARMENIAN.Net - Արմենաֆոբիան Ադրբեջանում երկար տարիների պատմություն ունի, և Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը ջուր է լցնում մեր ջրաղացին: Ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Թվիթերում արված հակահայկական գրառումները ևս մեկ անգամ ապացուցում են այն փաստը, որ Արցախի ժողովուրդը և Արցախն այս պետության կազմում գտնվել չեն կարող: «Նրանց պահվածքը համարժեք չէ համաշխարհային մարդկային արժեքներին, և դա ավելի է խորացնում Արցախի ինքնորոշման իրավունքը»,-ասաց Զաքարյանը: Անդրադառնալով Թուրքիայից հնչող հակահայ հայտարարություններին, նա նկատեց, որ սրանք լրացնում են ադրբեջանական քարոզչությանը: «Թուրքիան գիտակցում է, որ Հայաստանը հաջող դիրքեր ունի տարածաշրջանում և վարում է հավասարակշռված քաղաքականություն, իսկ իրենք ոչ մի կերպ չեն կարողանում հիմնավորել իրենց կողմից հայ-թուրքական հաաբերությունների տապալումը, այսպիսով, Թուրքիային այլ բան չի մնում, քան Ադրբեջանի հետ մեր ունեցած խնդիրները առաջ քաշել հայ-թուրքական հարաբերություններում»,-ասաց նա: Արտակ Զաքարյանը նկատեց, որ թուրք-ադրբեջանական այս փորձերը նպատակ ունեն դուրս բերել Հայաստանը հավասարակշռված քաղաքականությունից, սակայն միևնույն ժամանակ միջազգային հանրությունը տեսնում է դա, և այդ հարցում արտահայտում իր կոշտ դիրքորոշումը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---