Արմեն Մարտիրոսյանն այն տեսակետի մասին, թե Բաքվում Ր. Հովհաննիսյանի հայտարարությունը PR էր. Աբսուրդ է

Արմեն Մարտիրոսյանն այն տեսակետի մասին, թե Բաքվում Ր. Հովհաննիսյանի հայտարարությունը PR էր. Աբսուրդ է

PanARMENIAN.Net - Բաքվում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիյանը արտահայտեց իր և կուսակցության կարծիքը, այն է՝ Արցախը պետք է անկախանա: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Այն քննարկումները, թե Րաֆֆի Հովհաննիսյանի Բաքվում արած հայտարարությունը նախընտրական PR էր, Արմեն Մարտիրոսյանը աբսուրդ է համարում:Այսօր մամուլի ասուլիսում, անդրադառնալով Բաքվում «Ժառանգության» առաջնորդի արած հայտարարությանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ հարգում է այն: «Մենք պետք է ամեն հարմար առիթով հայտնենք մեր դիրքորոշումը:Մեր բոլորի ցանկությունն է, որ Ադրբեջանը վաղ թե ուշ ճանաչի ԼՂՀ ինքնորոշման իրավունքը»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Րաֆիի Հովհաննիսյանը Բաքվում, որտեղ մասնակցում է Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի 7-րդ գլխավոր վեհաժողովին, հայտարարել էր. «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ սխալ է օգտագործել այնպիսի քաղաքական բառեր, ինչպիսին է բռնազավթումը: Ըստ այդ տերմինաբանության, հայկական հողերի մեծամասնությունը նույնպես բռնազավթվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»: Նա ընդգծել էր, որ ղարաբաղյան հակամարտության պատճառն Ադրբեջանի ագրեսիան է Լեռնային Ղարաբաղի բնակիչների դեմ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---