Միշա Ալոյանը փետրվարին դուրս կգա ռինգ Ռուսաստանի հավաքականի կազմում WSB խաղում

Միշա Ալոյանը փետրվարին դուրս կգա ռինգ Ռուսաստանի հավաքականի կազմում WSB խաղում

PanARMENIAN.Net - 2012-ի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2011-ի աշխարհի չեմպիոն Միշա Ալոյանը փետրվարին դուրս կգա ռինգ Ռուսաստանի հավաքականի կազմում Բռնցքամարտի համաշխարհային շարքի խաղում (WSB), հաղորդել է թիմի գլխավոր մարզիչ և մարզիկի անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովը:

Ռուսները WSB մրցաշարի մեկնարկին ջախջախիչ պարտության են մատնել Ալժիրի թիմին (5-0) և զիջել Լեհաստանի հավաքականին (2-3):

«Մենք խոսել ենք Միշայի հետ և որոշում ընդունել, որ փետրվարին նա հանդես կգա Ռուսաստանի կազմում WSB մրցաշարում: Նոյեմբերի 27-ից մենք Չեխովում սկսում են մարզական հավաք, այնուհետև հունվարին հավաք կանցկացնենք Կիսլովոդսկում, իսկ փետրվարին Միշան դուրս կգա ռինգ WSB շարքի մենամարտում»,- ասել է Կրավցովը:

WSB նախնական փուլում ռուսների մրցակիցներն են Ալժիրի, Ադրբեջանի, Լեհաստանի, Մեքսիկայի և Արգենտինայի հավաքականները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---