Երևանյան բռնցքամարտի ԱԱ ընդհանուր բյուջեն կազմում է 320 մլն դրամ26 նոյեմբերի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի խոսքով, նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 8-ը Երևանում կայանալիք Եվրոպայի երիտասարդների աշխարհի առաջնությունը կնպաստի Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը: «Այս պահին մասնակցության հայտ ներկայացրած 70 երկրներից 50-ն արդեն ժամանել են Հայաստան: Վերջին պահին երկու երկրներ`Կոնգոն և Գամբիան, հրաժարվել են մասնակցել առաջնությաննը: Այդպիսով, երևանյան մրցաշարին հանդես են գալու 68 երկրի 620 բռնցքամարտիկներ»,- ասաց Մուրադյանը: Նրա խոսքով, Հայաստանի երիտասարդական հավաքականը շատ կայուն թիմ է և պատրաստ է այս ստուգատեսին: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ թիմում կան մի քանի առաջատարներ, սակայն չցանկացավ առանձնացնել նրանց մյուսներից: «Մեր սպասելիքներն այս առաջնությունից շատ մեծ են, հույս ունենք, որ հայ մարզիկները լավ կմասնակցեն: Նրանք սեփական հարկի տակ են մրցելու, և դա լրացուցիչ խթան կհանդիսանա»,- ընդգծեց Մուրադյանը: Ըստ նրա, առաջնության կազմակերպման ընդհանուր բյուջեն կազմում է 320 մլն դրամ: ՀԲՖ-ի նախագահն ավելացրեց, որ իրենք կփորձեն անցկացնել 2016 թվականի Օլիմպիական խաղերի որևէ վարկանշային մրցաշար: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով |