«Ժողովուրդ». Ավանում ՀՀԿ թեկնածուի շտաբի աշխատակիցները ընտրակաշառք են խոստացել

«Ժողովուրդ». Ավանում ՀՀԿ թեկնածուի շտաբի աշխատակիցները ընտրակաշառք են խոստացել

PanARMENIAN.Net - Երևանի Ավան վարչական շրջանի Ավետիք Իսահակյան թաղամասի 2-րդ, 3-րդ, 4-րդ շենքերի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ պատգամավորի թեկնածու ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի շտաբի աշխատակիցները դեկտեմբերի 2-ի ԱԺ լրացուցիչ ընտրություններին ընդառաջ խոստացել են 5000-ական դրամներ բաժանել:

«Բայց կարծես թե այդ խոստումը չեն կատարելու, քանի որ այս օրերին Սարգսյանի շտաբի՝ բնակիչների անձնագրի տվյալներն ու ստորագրությունները հավաքող աշխատակիցներն ընտրողներին ասել են, թե նախագահական ընտրություններին «կգումարեն իրար» ու երկուսը միաժամանակ կվճարեն:

Փորձեցինք զրուցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու՝ Ռոբերտ Սարգսյանի հետ, սակայն վերջինս ողջ օրվա ընթացքում համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին և հաղորդագրություններին»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---