Հելմուտ Սանդրոկ. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաներից շատերն աջակցում են EURO-2020-ի հայեցակարգին27 նոյեմբերի 2012 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի շատ ֆուտբոլային ասոցիացիաներ աջակցում են այն հայեցակարգին, որի համաձայն 2020-ի Եվրոպայի առաջնությունը կարող են ընդունել ավելի քան 10 երկրներ, հայտարարել է Գերմանիայի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Հելմուտ Սանդրոկը: ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի առաջարկած հեղափոխական պլանը` տեղաբաշխել մրցաշարի խաղերը Եվրոպայի 13 երկրներում, պետք է ստանա ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հավանությունը: «Մենք զարմացանք, երբ առաջին անգամ լսեցինք այդ գաղափարի մասին: Բայց հիմա մենք գիտենք, որ տվյալ պահին այդ թեմայով տեղի են ունեցել երկու կարևոր բանավեճեր այլ ֆեդերացիաների հետ և որ շատերը դրական են արձագանքել այդ փորձին»,- ասել է Սանդրոկը: Պլատինին առաջարկում է անցկացնել առաջնություն, որը տեղի կունենա EURO-ի անցկացման 60-ամյակի տարում 13 քաղաքներում և երկրներում: Պլատինին առաջարկում է նախնական խաղերն անցկացնել Մոսկվայում, Բեռլինում, Մադրիդում, Լիսաբոնում, Հռոմում, Լոնդոնում, Ամստերդամում, Զագրեբում, Աթենքում, Բազելում, Փարիզում և Բրյուսելում, իսկ կիսաեզրափակիչները և եզրափակիչը` Ստամբուլում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |