ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ՈՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԶՈՒՏ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, ՔԻՉ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է

PanARMENIAN.Net - Ցանկացած գործընթաց, որին մասնակցում են զուտ պետական կառույցներ, 21-րդ դարում արդեն քիչ արդյունավետ է: Այդ մասին հայտարարելէ Սանքտ Պետերբուրգի հումանիտար եւ քաղաքագիտական «Ռազմավարություն» կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, միջազգային գործընթացները ենթադրում են կառավարական կազմակերպությունների, գործարար կառույցների եւ ոչ կառավարական կազմակերպությունների գործակցություն: Ինձ թվում է, որ պետական մակարդակով տարվող ցանկացած բանակցությունները պետք է ուղեկցվեն ոչ կառավարական հասարակական կազմակերպությունների բանակցություններով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---