Յուրիկ Միքայելյանը դուրս մնաց երիտասարդների բռնցքամարտի ԱԱ առաջնությունից29 նոյեմբերի 2012 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Երևանում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մինչև 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Յուրիկ Միքայելյանը դուրս մնաց հետագա պայքարից: Նախնական փուլում նա հանդիպեց Գերմանիայի ներկայացուցիչ Աբաս Բառաուին: Առաջին ռաունդն անցավ շատ ակտիվ պայքարում: Բռնցքամարտիկները երկուստեք հարվածներ հասցրին միմյանց, վաստակելով վեցական միավոր: Երկրորդ ռաունդում Գերմանիայի բռնցքամարտիկն ավելացրեց առավելությունը, հաշիվը դարձնելով 14/10: Վճռորոշ 3-րդ ռաունդում Միքայելյանը փորձեց ակտիվություն մտցնել իր գործողություններում, սակայն արդյունքում պարտվեց 14/22 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից: Մինչ այդ, 56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տարոն Սողոմոնյանը հաղթեց ադրբեջանցի Նասրադին Մամադովին: Այսօր հայ բռցնքամարտիկներից ելույթ կունենան նաև Հայրիկ Նազարյանը (49 կգ) և Գոռ Երիցյանը (64 կգ): Ուշագրավ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |