ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ

PanARMENIAN.Net - «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն այսօր Երեւանում պահանջել է չեղյալ հայտարարել փետրվարի 19-ի քվեարկության արդյունքները եւ կոչ է արել անցկացնել նոր «ազատ, արդար, օրինական» ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Արտաշես Գեղամյանն այսօր հայտարարել է, որ անօրինական է համարում երկրորդ փուլի անցկացումը, եւ, հետեւաբար, թեկնածուներից որեւէ մեկին չի պաշտպանելու:«Փետրվարի 19-ի ընտրությունները ֆարս էին, Ռոբերտ Քոչարյանը 700 հազարից ավելի ձայն չէր կարող ստանալ», - ասել է Արտաշես Գեղամյանը: «Ընտրական անօրեն գործընթացի արդյունքում նախագահ դարձածը չի կարող ճանաչվել լեգիտիմ եւ ապահովել պետական իշխանության արդյունավետ գործունեությունը», - ասվում է Գեղամյանի շտաբի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---