«Ոսկե գնդակին» հավակնում են Մեսսին, Ինյեստան ու Ռոնալդուն

«Ոսկե գնդակին» հավակնում են Մեսսին, Ինյեստան ու Ռոնալդուն

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լեո Մեսսին և Անդրես Ինյեստան, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել են ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում: Այդ մասին հայտարարվեց Սան Պաուլուում նոյեմբերի 29-ին:

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հունվարի 7-ին Ցյուրիխում: Հաղթողը հայտնի կդառնա հավաքական թիմերի ավագների ու գլխավոևր մարզիչների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում: Վերջին երեք անգամ «Ոսկե գնդակին» տիրացել է Մեսսին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---