«ՀԺ». Իվետա Տոնոյան. Ծառուկյանի որոշումը հայտնի կդառնա մի քանի օրից

«ՀԺ». Իվետա Տոնոյան. Ծառուկյանի որոշումը հայտնի կդառնա մի քանի օրից

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ ԶԼՄ-ներին հայտնել է, որ ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին կհայտարարի դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում։ «Ենթադրվում է, որ ԲՀԿ-ի կամ ավելի ճիշտ՝ Գագիկ Ծառուկյանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 4-ին կամ՝ որ առավել հավանական է, 5-ին։ Բանն այն է, որ առաջիկա օրերին Ծառուկյանը մեկնելու է Բրյուսել, ի դեպ՝ ոչ մենակ, այլ ԲՀԿ պատվիրակության կազմով։ ԲՀԿ-ից առայժմ չեն մանրամասնում, թե որն է այդ այցի նպատակը, և ինչ հանդիպումներ են նախատեսված Բրյուսելում։ Եվ միայն վերադառնալուց հետո, հավանաբար, կհրապարակվի ԲՀԿ-ի որոշումը»,– գրում է «Հայկական ժամանակ»-ը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---