Փորձագետ. Վրաստանը և նախկին, և այս կառավարության օրոք ձգտում է ցույց տալ իր առաջատար դիրքը տարածաշրջանում

Փորձագետ. Վրաստանը և նախկին, և այս կառավարության օրոք ձգտում է ցույց տալ իր առաջատար դիրքը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Վրաստանը ձգտում է առաջատար դիրքեր զբաղեցնել տարածաշրջանում, նոյեմբերի 30-ին լրագրողներին է հայտարարել փորձագետ Ղևոնդ Մկրտչյանը: «Եվ նախորդ կառավարության օրոք, հատկապես վերջին տարիներին, և ի դեմս նոր կառավարության, Վրաստանն անընդհատ ձգտում է ցույց տալ իր առաջատար դիրքը տարածաշրջանում»,-ասել է նա:

Ըստ նրա, խոսքը գնում է տարանցիկ ոլորտի քաղաքականության մասին, որը վարում էր նախկին կառավարությունը, և որը շարունակում է նոր ձևավորված կառավարությունը Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ: «Սակայն, այդ քաղաքականությունը համարժեք չէ Հայաստանի ու Ադրբեջանի հարցում»,-ասել է նա:

Որպես օրինակ նա ներկայացրեց տարանցման համար գանձվող տուրքերը մեկ միավոր բեռնատարի համար: Հայաստանի համար այդ գինը 3000 դոլար է, իսկ Ադրբեջանի համար՝ 1300 դոլար: «Չինաստանից Փոթի հայկական բեռները հասցնելու համար պահանջվում է մոտ 600 դոլար, այն դեպքում երբ Փոթիից Հայաստան հասցնելու համար պահանջվում է 3000 դոլար»,-նշել է նա:

Ղևոնդ Մկրտչյանը նաև հավելեց, որ «Վրաստանի նոր կառավարությունը իր շեշտադրումներն է անում արտաքին քաղաքականության ոլորտում», ընդ որում ավելի կոշտ դիրքերից: Նոր վրացական կառավարության «մեսիջները» մասնավորապես կապված են հայ-վրացական սահմանին հայկական բեռների փոխադրման հետ: Փորձագետն ենթադրել է նաև, որ վրացական կողմը կարող է բարձրացնել տարանցիկ բեռնափոխադրումների համար Հայաստանից գանձվող գումարները:

Ըստ փորձագետի, ՀՀ իշխանությունները կուլիսների ետևում պետք է նոր վրացական կառավարության հետ քննարկեն նոր արտաքին քաղաքականությունը և «ոսկե միջինը» գտնեն: «Վրացական կողմի համար շահավետ է, որ տարանցման գները բարձր լինեն, իսկ Հայաստանի համար շահավետ է, որ ցածր լինեն, հարկավոր է ընդհանուր հայտարարի գալ»,-ասել է Մկրտչյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---